ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման 100-րդ օրը անցկացրեց Գյումրիում: Նրա այցը քաղաքաշինական նպատակով էր. Հովիկ Աբրահամյանը եղավ Գյումրու նորակառույց Մուշ-2 թաղամասում, որտեղ բնակիչներից շատերը մոտեցան նրան ու ներկայացրին իրենց բողոքները: Իսկ բողոքները տարաբնույթ էին՝ ասֆալտապատման խնդիր, ջուր չունենալու, կտուրները կաթկթելու, պատերից ծեփերը թափվելու եւ այլն: Հովիկ Աբրահամյանը կանգնեց ու հատ-հատ լսեց բոլորի բողոքները, բարձրացավ նաեւ նրանցից մի քանիսի տները:
Վարչապետը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին, խոսեց գործարարներին ստվերից դուրս հանելու դրական արդյունքների, ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելու, գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալման մասին:
Կարդացեք նաև
Այս պահին վարչապետը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում Շիրակի մարզպետարանում: Այսօր վերջնականապես կպարզեն, թե ինչպես են լուծելու գյումրեցի անօթեւանների խնդիրը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ