Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրանսպորտի սակագինն ուսումնասիրող կազմակերպության աշխատանքը 0-է»

Հուլիս 22,2014 13:26

«Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը Երեւանի ավագանուն տուն ուղարկեց, քանի որ ավագանին, ըստ Պողոսյանի, ի օգուտ հանրության չի աշխատում: Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում պարոն Պողոսյանը «Բարեւ Երեւան» խմբակցության 6 անդամին էլ հորդորեց տուն գնալ, եւ վերադառնալ 46 անդամով: Ասուլիսին ներկա «Բարեւ Երեւանի» անդամ Դավիթ Սանասարյանն էլ համաձայնվեց տուն գնալ, ու ավելի շատ անդամներով վերադառնալ ավագանու կազմ:

Խոսելով քաղաքային տրանսպորտի թանկացման մասին, «Սպառողների միության» նախագահն ասաց, որ քաղաքապետարանի կողմից հրավիրված միջազգային կազմակերպությունը, որը ոլորտն ուսումնասիրել է, ըստ էության, ոչ մի նոր բան չի էլ առաջարկել, արդյունքում միայն իզուր գումար են վճարել այդ կազմակերպությանը:
«Այդ կազմակերպության աշխատանքը զրոյի է հավասար: Երեւանում օրական երթեւեկում է շուրջ 600 հազար մարդ. սա ես տարիներ շարունակ ասել եմ, հիմա այս կազմակերպությունն էլ ասել է, որ ուսումնասիրությունից պարզել է, թե օրական 613 հազար մարդ է երթեւեկում: Ի՞նչը փոխվեց:

Մեր տրանսպորտը գահավիժում է: Երեւանի գլխավոր հատակագծում գրված է` Երեւանի միկրոավտոբուսների թիվը պետք է կազմի 19.2%, այս թիվն այսօր 60-65%-է, իսկ տրանսպորտային այլ միջոցները` ավտոբուսներ, տրոլեյբուս, ավելի քիչ են»,-ասաց պարոն Պողոսյանը, հավելելով` միկրովտոբուսների քանակը 19.2%-ի կհասնի Քրիստոսի 2-րդ գալստյան ժամանակ:

Ինչ վերաբերում է տրանսպորտի տարբերակված ուղեվարձին, այսինքն`100, 150 եւ 200 դրամ սակագնով աշխատող երթուղայիններ, որոնց սակագները կորոշվեն ըստ ծառայությունների որակի, բանախոսներն անընդունելի են համարում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031