Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում դարձյալ նահանջ է ապրում. «Հայոց աշխարհ»

Հուլիս 22,2014 12:41

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում դարձյալ նահանջ է ապրում. եթե տարեսկզբի հինգ ամիսներին ակտիվության մակարդակը նույնիսկ 4 տոկոս էր, ապա արդեն կիսամյակի արդյունքներով վերադարձել է 3,4 տոկոսի։

Ակնհայտ է, որ չնայած որոշ ուղղություններով ձեռնարկված կտրուկ քայլերին, այնուհանդերձ կառավարությանն առայժմ չի հաջողվում բեկում մտցնել տնտեսության մեջ։ Մի շարք առանցքային ոլորտներում վիճակը ինչպես տարեսկզբին, այնպես էլ այժմ շարունակում է մնալ լարված։

Առայժմ չի հաջողվում վերականգնել արդյունաբերության աճը։ Եթե տարեսկզբի հինգ ամիսների տվյալներով այն նույնիսկ մի փոքր գերազանցեց անցած տարվա ցուցանիշը, ապա արդեն կիսամյակում վերադարձավ 2013թ. մակարդակին։

Համաշխարհային շուկաներում ձեւավորված իրավիճակը, այդ թվում՝ մի շարք գործընկեր երկրների տնտեսությունների մեջ տեղի ունեցող զարգացումները, չեն բխում Հայաստանի տնտեսության շահերից։ Հանքային ապրանքների գները հունիսին շարունակեցին մնալ բավականաչափ ցածր։

Չնայած հուլիսի սկզբին պղինձը համաշխարհային շուկայում սկսեց թանկանալ, այնուհանդերձ տվյալ միտումը երկար չպահպանվեց։ Վերջին օրերին գները դարձյալ վերադարձել է 7 հազար դոլարի շրջակայք։ Այս գործոնը բացասաբար է ազդում տնտեսության մեջ լուրջ դերակատարություն ունեցող հանքարդյունաբերության ճյուղի զարգացումների վրա։

Արդյունաբերության վրա առկա են նաեւ գործընկեր երկրների տնտեսությունների մեջ տեղի ունեցող բացասական գործընթացները։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Ռուսաստանին, որից կախվածությունը մեծ է, ընդ որում, մի քանի ուղղություններով. նվազում է այս շուկայում հայկական ապրանքների արտահանումն ու իրացումը, սկսել են գրեթե չավելանալ մասնավոր ֆինանսական փոխանցումները։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031