Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզական ընտանիքները լավագույններին որոշելու համար սկսեցին պայքարը (ֆոտոշարք)

Հուլիս 22,2014 12:38

Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայի մարզադաշտում այսօր պարանի ձգում մրցաձեւով մեկնարկեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի, Երեւանի եւ Արցախի 144 ընտանիքներ: Նրանք չորս տարիքային խմբերում որոշում են երեքական լավագույն ընտանիքներին, որոնց անունները հայտնի կդառնան երեկոյան:

paran3 paran2 paran1

Քանի որ այս տարի մարզային փուլերում հաղթել եւ առաջին անգամ եզրափակչին մասնակցելու իրավունք նվաճել են բազմաթիվ նոր ընտանիքներ, մրցույթի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը նախորդ օրը երեկոյան մարզային պատվիրակությունների պատասխանատուներին, բոլոր ընտանիքներին մեկ անգամ եւս հիշեցրեց մրցույթի եզրափակիչ փուլի անցկացման կանոններն ու պահանջները, հույս հայտնեց, որ կպահպանվի արդեն ձեւավորված ավանդույթը՝ ամեն տարի մրցակցությունը կլինի ավելի թեժ ու անզիջում, գրանցվող ցուցանիշներով կգերազանցի նախորդներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031