Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի 1-ից նոր գնա՞ճ կլինի. «Հայոց աշխարհ»

Հուլիս 22,2014 12:27

Ինչպես հայտնի է, օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է։ Մասնագետների պնդմամբ, էլեկտրաէներգիայի թանկացումը շղթայական ռեակցիայի նման կազդի նաեւ առաջին անհրաժեշտության սննդամթերքի եւ ծառայությունների գների վրա։

Սպասվող թանկացումը որքանո՞վ կազդի մթերքների սակագների վրա, եւ հերթական գնաճն ի՞նչ վտանգներով է հղի ոչ միայն հասարակության համար, այլեւ հենց արտադրողների:

Սպառողների միության նախագահ ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ սպասվող թանկացումներն անխուսափելի է համարում` հենվելով նախորդ տարիների փորձի վրա: Նա հիշեցնում է, որ անցած տարվա թանկացման ֆոնին մեր երկրում գնաճը եղել է 5,6 տոկոս, իսկ տնտեսության աճը` 3,5 տոկոս: Ինչն էլ հակակշիռ է ստեղծել` երկրում սոցիալական անմխիթար վիճակն ավելի մեծացնելով:

Նա չի փորձում կանխատեսել, թե թանկացումներն ինչ ծավալի կլինեն, սակայն հաշվի առնելով, որ տարբեր ապրանքների սակագների ձեւավորման համար վառելիքի մասնակցությունը 30-70 տոկոս է, պետք է սպասել զգալի գնաճի:

Իսկ այդ գնաճը, ըստ Սպառողների միության նախագահի, ոչ միայն սպառողների վրա բացասաբար կանդրադառնա, այլեւ հենց արտադրողների, քանի որ յուրաքանչյուր գնաճ նվազեցնում է արտադրանքի սպառումը: Իսկ պատճառը հայ սպառողի ցածր գնողունակությունն է: Եվ որքան շատ են գները բարձրանում, այնքան սպառումը, ապրանքի պահանջարկը քչանում է: Իսկ դա էլ արտադրողի գրպանին է հարվածում` նրան չապահովելով անհրաժեշտ եկամուտներ:

Իսկ սպառողներին նման թանկացումների բացասական ազդեցություններից զերծ պահելու համար ՀԿ-ի նախագահն առաջարկում է կիրառել դիֆերենցված սակագնի մեթոդը, ըստ որի՝ սպառողի սոցիալական վիճակից ելնելով` պետք է համապատասխան սակագին սահմանել: «Արտոնյալ գին պետք է լինի այն մարդու համար, որ վճարունակ չէ: Մարդը, որ 8 սենյականոց առանձնատուն ունի` լողավազանով, ձեղնահարկով եւ այլն, էլեկտրաէներգիայի կամ գազի համար վճարում է նույնքան, որքան ծայրաստիճան աղքատության մեջ ապրողը: Դա արդարացի չէ:

Պետությունը երկրում աղքատությունը հնարավորինս զսպելու համար պետք է արտոնյալ գներ սահմանի աղքատ խավի համար: Սա աղքատներին սատարելու, աղքատությունը երկրում մեղմելու եղանակներից միայն մեկն է: Կան մի շարք եղանակներ, որոնք մեր երկրում կիրառելի են»,- հուշում է նա:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031