ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր նամակ է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով նրա հրաժարականը:
«Մի՞թե դժվար է պատկերացնել, որ այն, ինչ չեք կարողանում անել, կարող է ուրիշն անել: Ձեր սխալների պատճառով հայ ժողովուրդը հայտնվել է կոտրված տաշտակի առջեւ… Ձեր մնալը ոչ մի արդարացում չունի: Հայաստանը պետք է կտրուկ փոխի իր արտաքին քաղաքականությունը եւ դրա առաջին համակարգային քայլը ձեր հրաժարականն է նախագահի պաշտոնից»,- այսօր «Զարկերակ» ակումբում ներկայացնելով Սերժ Սարգսյանին ուղարկված նամակի բովանդակությունը `ասաց պարոն Հայրիկյանը:
Նա Սերժ Սարգսյանին նամակով առաջարկել է ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո մնալ թեկուզ խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, ղեկավարել Հանրապետական կուսակցությունը, բայց եւ կոչ է արել ընդունել, որ. «Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղեգծից՝ եվրոպական կողմնորոշումից հրաժարվելով, Սերժ Սարգսյանը Հայաստանը կործանման նախաշեմին է հասցրել»:
Պարոն Հայրիկյանը նաեւ հիշեցրել է Լեւոն-Տեր-Պետրոսյանի հրաժարականը եւ կոչ արել նրանից օրինակ վերցնել.«Ավելի մեղմ իրավիճակում Լեւոն Տեր-Պետրոսյանը իր մեջ ուժ գտավ հրաժարվելու նախագահի աթոռից: Հիմա ձեր հերթն է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային. Սերժ Սարգսյանը Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո նրա հիվանդասենյակում
Մեր ,,քաղաքական գործիչներից,, սատանան էլ գլուխ չի հանի:Պ. Հայրիկյանի այս կոչին Ս.Սարգսյանը երեկոյան, կամ էլ վաղն առավոտյան, կհայտարարի իր հրաժարականի մասին,վերջում էլ Պարույրից ներողություն կխնդրի ուշ արձագանքելու համար: Թե ինչի վրա է հույս դրել Հայրիկյանը` ,,նախապատրաստվելով,, արտակարգ նախագահական ընտրություններին,անհասկանալի է:
Ասում են Սերժիկը նամակից խիստ ազդվել է, միգուցե նույնիսկ արտասվում է….
Եթե Սերժը չարտասուի, ազգն է արտասուելու. որոշիր, Միկա, ում ենք լացացնում:
Պարույր ջան, կեցցես! Ոնց ոչ մեկը չէր ֆայմել: