ԵՄ խորհրդատվական խումբը (ԵՄԽԽ), ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ նախաձեռնել է Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությանը նվիրված աշխատանքային քննարկում, որն ուղղված է միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը: Բացման խոսքով հանդես են եկել Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) ՀՀ պատվիրակության նախագահ պարոն Սամվել Ֆարմանյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Անդրեյ Դիդենկոն:
Եվրոպական խորհրդարանը և Արևելյան գործընկերության խորհրդարանները երկկողմանի հարաբերություներ են հաստատել ԽՀՀ և ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական համաժողովի շրջանակում կազմակերպվող հանդիպումների միջոցով: Աշխատանքային քննարկման նպատակն էր հզորացնել ՀՀ Ազգային ժողովի կարողությունները, վերջիններիս իրազեկելով Եվրոպական խորհրդարանի գործելակերպերի, մեխանիզմների և աշխատանքային մեթոդների վերաբերյալ: Միջոցառման շրջանակում, նաև, ուսումնասիրվեցին տարբեր մակարդակներում ՀՀ ԱԺ-Եվրոպական խորհրդարան աշխատանքային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները:
Գլխավոր զեկուցող պարոն Թոմաս Գրուներտը, հանդիսանում է Եվրոպական խորհրդարանի Գլխավոր քարտուղարության Արտաքին քաղաքականության գլխավոր տնօրինության Ընդլայնման և եվրոպական տնտեսական գոտու բաժնի ղեկավարը: Դոկտոր Գրուներտը ներկայացրեց ԽՀՀ և ԵՎՐԱՆԵՍԹԻ ԽՀ-ի գործունեության հետ կապված իր անձնական փորձը: Զեկուցողը և ԵՄԽԽ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հարցերի խորհրդատու տիկին Կայա Կրավչիկը, ներկայացրեցին ԽՀՀ-ի գործունեությանն առնչվող լավագույն գործելակերպի վրա հիմնված գործնականում կիրառելի առաջարկություններ, ինչպես նաև ներկայացվեց ՀԽԽ-ի շրջանակում հանդիպումների կազմակերպման և Կանոնակարգի կիրարկման կարգը:
Աշխատանքային քննարկմանը մասնակցեցին միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների անդամները, ԽՀՀ-ի և ԵՎՐԱՆԵՍԹ ԽՀ-ի ՀՀ պատվիրակությունների անդամները, ինչպես նաև ՀՀ ԱԺ համապատասխան անձնակազմը:
Կարդացեք նաև
Հայաստանում ԵՄ խորհրդատվական խումբ