Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանը կանդրադառնա հարցադրումներին. «Ժողովուրդ»

Հուլիս 22,2014 11:52

Հուլիսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Աղվան Հովսեփյանը։ «Ժողովուրդ»-ը քննչական կոմիտեից փորձել է պարզել, թե երբ է ձեւավորվելու ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը։

– Արդյո՞ք Ա. Հովսեփյանը նպատակ ունի իր աշխատակազմում ընդգրկել այն մարդկանց, ովքեր նախկինում աշխատել են իր հետ ՀՀ գլխավոր դատախազությունում։

– Նախկին, ներկա ձեւակերպումներն ինքնին անընդունելի են։ Կարեւորվում են մասնագիտական ունակությունները, աշխատանքային հմտությունները, փորձառությունը։ Կադրային քաղաքականության եւ, ընդհանրապես, կոմիտեի աշխատանքների կազմակերպման սկզբունքներին վերաբերող հարցադրումներին կոմիտեի նախագահը ապագայում կանդրադառնա։

– Այսօր ՀՀ-ում գործունեություն ծավալող քննչական մարմինների ղեկավարներն ի՞նչ սկզբունքով են փոխվելու։

– Իսկ ինչի՞ց ենթադրեցիք, որ փոխվելու են… Այս ամենի մասին դեռ վաղ է խոսել։ Քննչական կոմիտեում նշանակումները կիրականացվեն՝ օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով՝ Քննչական կոմիտեի կառուցվածքը հաստատվելուց հետո 1-ամսյա ժամկետում։

– Արդյոք ներկայում աշխատող քննիչների կրճատում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ։

– Ներկայում ուսումնասիրվում են ՀՀ պաշտպանության նախարարության
քննչական ծառայության եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության
հաստիքացուցակը, ծանրաբեռնվածքը: Քննիչների քանակը պայմանավորված է նրանց ծանրաբեռնվածության աստիճանով։ Վերջնական ամփոփումներից
հետո մամուլին կտրամադրվի սպառիչ տեղեկատվություն։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031