Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ հսկայական փողեր են ծախսում, որ իրենց երեխաները չսովորեն». «168 ժամ»

Հուլիս 22,2014 11:49

Հայաստանի կրթական համակարգում նորարար մտածողությամբ մարդիկ քիչ են։ Արա Աթայանը նրանցից մեկն է. արվեստաբան, որ նաև ֆիզիկա, քիմիա և այլ առարկաներ է դասավանդում «Արեգնազան» կրթահամալիրում։ Միաժամանակ՝ արվեստի պատմություն՝ ԵՊՀ-ում։ Կրթության ոլորտի զարգացմանն առնչվող բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ է. դրանք հիմնականում վերաբերում են ազատ մարդ կրթելուն, որը պատասխանատու կլինի իր հետագա գործերի համար և կկերտի բարեկիրթ հասարակություն։

– Պարոն Աթայան, ամբողջ հասարակությունն ամեն տարի այս ժամանակ սթրեսի է ենթարկվում՝ կապված բուհական ընդունելության քննությունների հետ։ Դուք ինչպե՞ս կբնորոշեք այդ սթրեսը։

– Այդ սթրեսի պատճառները շատ խորը և հին են, միայն վերջին տարիների մեջ չպետք է փնտրել։ Դեռ խորհրդային տարիներին Հայաստանում հաստատվել էր մի կեղծ պատկերացում, որ լավ կոշկակարը, լավ հյուսնը կամ լավ քարտաշը երկրորդ կարգի մարդ է, իսկ վատ ինժեները կամ լավ բժիշկը՝ առաջին կարգի։ Նույն հանգստությունը, որով, ասենք, Ռուսաստանում, Ուկրաինայում կամ Մերձբալթյան պետություններում երեխաները գնում էին միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, մեզ մոտ չկար: Հիմա դա հասել է ուղղակի հիստերիայի աստիճանի, կարելի է ասել՝
զանգվածային հոգեկան հիվանդության։ Մարդիկ հսկայական փողեր են
ծախսում, որ իրենց երեխաները չսովորեն։ Այն վճարովի համակարգը, որ
ներդրվեց, ստեղծեց մի վիճակ, որ դու կարող ես փող տալ քո երեխայի
դիպլոմ ստանալու համար, քանի որ բուհերում հաստատվել են բացարձակ կրթության հետ կապ չունեցող կանոններ և արժեքներ։ Սովորելու նպատակը դարձել է ոչ թե սովորելը, այլ՝ դիպլոմ ստանալը, իսկ համալսարանական էլիտայի նպատակն էլ դարձել է ոչ թե կրթություն տալը, այլ վարձ վերցնելը, որպեսզի համալսարանը կամ համալսարանի որոշ մարդիկ, ըստ երևույթին, գոյատևեն։

Համակարգային խնդիր է սա։ Այդ խնդիրը չէր լինի, եթե չլիներ ընդունելության շեմը, որը, բնականաբար, չի բխում երեխայի շահերից։

Անուշ ԹՐՎԱՆՑ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ https://arpymaghakyan.wordpress.com/-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031