Լրահոս
Օրվա լրահոսը

Արտախորհրդարանական ուժերի նոր շարժում

Հուլիս 22,2014 11:36

Սիրելի հայրենակիցներ: «Լիբերալ ժողովրդական» կուսակցությունը բազմիցս անդրադարձել է էլէներգիայի սակագնի թանկացմանը և կոչ արել տարբեր հասարակական և քաղաքական միավորումներին, քաղաքացիներին միավորվել խայտառակ անօրինականությունների դեմ, որից տուժում ենք բոլորս: Արդեն իսկ «Լիբերալ ժողովրդական» կուսակցությունը, «Առաքելություն» կուսակցությունը միավորվել են մեկ նախաձեռնության շուրջ: Մեզ են միացել արդեն 14 հասարակական կազմակերպություններ, ակտիվիստներ, ինչպես նաև հարյուրավոր քաղաքացիներ: Նախաձեռնությունը շուտով դառնալու է մեծ շարժում: Այն բոլոր քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները, ովքեր իրենցն են դարձրել մեր ներկայացրած փաստերը և դրանցով ցանկանում են վարկանիշ բարձրացնել, հանդես են գալիս ժողովրդի անունից կամ ժողովրդի առջև և մեծ-մեծ խոսում են, թող չմոռանան սեփական պատմությունը:

Կոչ ենք անում բոլոր քաղաքական և հասարակական միավորումներին, ակտիվիստներին և բոլոր քաղաքացիներին միանալ մեր շարժմանը: Միասնական, մեկ ուժ դարձած պետք է պայքարել նմանօրինակ անօրինականությունների դեմ, որը կործանում է մեր ժողովրդին: Արտախորհրդարանական ուժերով շուտով կներկայացնենք նոր փաստեր էլէներգիայի սակագնի թանկացման հետ կապված, ինչպես նաև այն քայլերի հերթականությունը, որոնք տեղի են ունենալու առաջիկայում:

«Լիբերալ Ժողովրդական» կուսակցության նախագահ
Դավիթ Հարությունյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031