Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթաց. Գործնականորեն բոլոր հարցերը լուծվել են «Հայկական ժամանակ»

Հուլիս 22,2014 10:53

Ուրբաթ օրը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության տեղեկատվության եւ մամլո բաժնից (բաժնի պետ՝ Ալեքսանդր Լուկաշեւիչ) պաշտոնապես պատասխանել են «ՀԺ»-ի թղթակցի գրավոր հարցերին, որոնք վերաբերվում են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացին։

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրման ձգձգումը պայմանավորված է շուրջ 900 ապրանքատեսակների մաքսատուրքերի շուրջ ընթացող բանակցություններով, թե՞ քաղաքական այլ խնդիրներ կան, պատասխանել են. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացում փորձագետների կողմից կատարված աշխատանքը։ Գործնականորեն բոլոր հարցերը լուծվել են։ Մնացել են մի քանի ասպեկտներ, որոնք, ըստ մեր ակնկալիքների, կկարգավորվեն մոտ ապագայում։ Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն երկկողմ բանակցությունների, բազմակողմ համաձայնագրերը, այդ թվում տնտեսական բնույթի, միշտ դժվար է համաձայնեցնել։ Ամեն երկիր առաջնորդվում է իր ազգային շահերով, որոնք պետք է հաշվի առնել կոմպրոմիսային որոշում մշակելու համար։ Սա վերաբերում է նաև Հայաստանին, որը հետևողականորեն եւ փաստարկված պաշտպանում է իր դիրքորոշումը։ Միաժամանակ, սա չի նշանակում, որ միության որևէ անդամ-երկիր չի աջակցում Հայաստանի ԵՏՄ-ին ամենամոտ ժամկետներում միանալուն»։

Հղված պատասխանում Ռուսաստանի ԱԳՆ-ն պայմանագրի ստորագրման ձգձգումը չի կապում ԼՂ-ի շուրջ ԵՏՄ անդամ երկրների միջև եղած տարաձայնությունների հետ. «ԵՏՄ-ն ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ։ ԵՏՄ-ն տնտեսական կազմակերպություն է: Ակնկալում ենք, որ անդամակցությունը կձևակերպվի ընթացող տարում, իսկ 2015 թվականին՝ ԵՏՄ պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանը կդառնա միության լիիրավ անդամ»,- գրում է ՌԴ ԱԳՆ-ն՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ տարաձայնություններ կան ԵՏՄ անդամ երկրների միջև Ղարաբաղի վերաբերյալ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031