Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Հայրապետյանի պաշտպանը կատարվածում քաղաքական ենթատեքստ չի տեսնում. «Ժամանակ»

Հուլիս 22,2014 10:49

Լեւոն Հայրապետյանի պաշտպան Ռուբեն Մարգարյանը երեկ պատասխանելով «Ժամանակի» հարցին, թե այս փուլում ո՞րն է լինելու պաշտպանական կողմի գլխավոր խնդիրը, ասաց որ պաշտպանական կողմն արդեն սկսել է պաշտպանությունը՝ կենտրոնանալով Լեւոն Հայրապետյանի նկատմամբ կիրառված ապօրինի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու վրա:

Ռուբեն Մարգարյանը նաեւ նշեց, որ արդարադատությունից դժվար է խոսել, երբ տնտեսական հոդվածներով մեղադրվողի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը։ «Ինչ վերաբերում է հետաքննությանը, ապա այստեղ խոսել արդարադատության մասին՝ վաղ է, քանի որ հետաքննությունը արդարացի լինելու խնդիր չունի, հետաքննությունը հետաքննում է քրեական գործը։ Համոզմունք ունեմ, որ Հայրապետյանին կալանքի տակ առնելու որոշումը ճիշտ չէր։ Ես համաձայն չեմ այդ որոշման հետ, քանի որ գործի այն նյութերը, որոնք ներկայացվել են դատարանին, կալանք չէին ենթադրում, հիմք չկար այդ հանցագործությունում նրա մասնակցության վերաբերյալ։ Ես արդեն հոգնել եմ մեկնաբանել դատարանի գործողությունները, երբ դատարանը, չնայած միջնորդություններին, որպես խափանման միջոց կիրառում է կալանքը։ Նույնիսկ բժշկական եզրակացությունների կամ այլ ապացույցների առկայության դեպքում, երբ որպես խափանման միջոց կարելի է կիրառել գրավը կամ տնային կալանքը, ցավոք՝ 99% դեպքերում Մոսկվայում դատարանը որպես խափանման միջոց ընտրում է կալանքը։
Սա միտում է, վիճակագրություն, Հայաստանում եւս այդպես է 94.9% դեպքերում։ Ուստի այս պայմաններում խոսել արդարադատության մասին՝ հնարավոր չէ»,- ասաց նա։
Եզրափակելով՝ փաստաբանն անդրադարձավ նաեւ խոսակցություններին, թե Լեւոն Հայրապետյանի հետ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի՝ ասելով, որ ինքը քաղաքական ենթատեքստ չի տեսնում։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031