«Աթենք» եւ «Բարի Սամարացի» ընկերությունների մոտ անցած տարվա հուլիս ամսվա առաջին տասնօրյակի համեմատ այս տարի հարկային հաշիվների միջին օրական քանակների համեմատաբար մեծ աճ է արձանագրվել, որն առաջինի դեպքում կազմել է 1000 հատ կամ 52, 4 մլն դրամ, երկրորդի դեպքում՝ 5093, 17, 3 մլն դրամ։
Նման խոշոր տարբերություն, միգուցե նաեւ խախտումներ հայտնաբերվել են նաեւ «Դուստր Մարիաննա» եւ «Աշտարակ կաթ» ընկերություններում։ Արանք համեմատաբար կարող են թիրախային համարվել, քանի որ իշխանություններին ընդհուպ մոտ չեն։ 138.9 մլն դրամի նման տարբերություն է հայտնաբերվել նաեւ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունում կամ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Դերժավայի Արկադիի՝ Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» ընկերությունում։ Իսկ թե այս տարբերությունները խախտում կդառնան՝ դա արդեն կարելի է սպասել ֆիննախի հետագա հաղորդագրություններում եւ կախված կլինի այդ ընկերությունների սեփականատերերի ու իշխանությունների պայմանավորվածությունից։
Նշենք, որ ֆիննախի հրապարակած՝ հարկային հաշիվները անվավեր կամ չեղյալ ճանաչած, տվյալ դեպքում նույնն է թե՝ հարկերը թաքցնելու մեջ կասկածվող ընկերությունների ցանկը, ի տարբերություն նախորդի, շատ խոսուն է։ Նույն Ս. Ալեքսանյանին պատկանող եւ միջազգային շուկայում հայտնի սննդամթերքի կամ խմիչքի հայտնի բրենդներ կեղծող «Ալեքս Գրիգ» ընկերության մոտ 61, 5 մլն դրամ արժեցող անվավեր համարված հաշիվները նույնպես կասկածի տակ են։ Այդ շարքում են նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը»՝ իր մոտ 35, 5 մլն դրամի անվավեր հաշիվներով, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ մոտ 30 մլն դրամ, Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ընկերությունը՝ 16, 8 ՛մլն դրամ։
Բազմամիլիոնանոց անվավեր համարված հաշիվներ ունեն նաեւ «Ջերմուկ գրուպը», Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրի գարեջուրը», ԴԱՀԿ պետ Միհրան . Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը, Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ քենդի» եւ ընդհանուր թվով 79 ընկերություններ, որոնք չեղյալ են համարել 3 մլրդ 137 մլն դրամի հաշիվներ։ Այսինքն՝ այդ 79 ընկերությունները նաեւ կնքած հաշիվները չեղյալ անելու միջոցով տարիներ շարունակ հարկերից խուսափել են, բայց նույն ֆիննախը հիմա նոր որոշել է որոշ խախտումներ անպայման ցույց տալ՝ հավանաբար Հ. Աբրահամյանին սեւերես չթողնելու համար։ Նախորդ անգամ այդ գերատեսչությունը հրապարակել էր խախտում կատարած ընդամենը 15 ընկերությունների անուններ, որոնց մեջ հայտնիներ չկային։
Կարդացեք նաև
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում