Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է կործանվել մալայզիական ինքնաթիռը

Հուլիս 22,2014 14:15

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը եւ օդային թռիչքների նախկին ղեկավար Սուրեն Չախմախչյանը:

Արամ Աբրահամյան.– Մալայզիական ինքնաթիռի կործանման հետ ուզում եմ ձեր հետ ճշտել վարկածները: Դրանցից մեկը հետեւյալն է. ինքնաթիռը չի կործանվել ոչ ոքի կողմից, այն պարզապես անսարքությունների կամ այլ պատճառներով ընկել է:

Շահեն Պետրոսյան.- Այդպիսի դեպքեր, իհարկե, լինում են: Օդային աղետները հիմնականում պատահում են կամ օդաչուի սխալի, կամ անսարքության, կամ վառելիքի անորակ լինելու պատճառով: Կամ, ենթադրենք, վերգետնյա դիսպետչերների սխալների պատճառով՝ ասենք, ինչպես եղավ Սմոլենսկում վթարված օդանավի հետ կամ գուցե մեր Արմավիայի օդանավը, որ Սոչիում վայր ընկավ: Նման աղետներ շատ են պատահել, բայց այս դեպքը մի քիչ այլ է:

Ա. Ա.- Ի՞նչն է ապացուցում, որ սա այդ դեպքը չի:

Շ. Պ.- Մեր պատմական փորձը, 1983թ. կորեական օդանավի, 2011թ. ուկրաինական ռազմական զինավարժությունների ժամանակ «Սիբիրավիայի» կործանումը եւ 1976թ.-ին մեր հայկական Իլ 18-ի կործանումը Վորոնեժի երկնքում՝ այն նորից հրթիռի հարվածից է ընկել: Ահաբեկչական դեպքերը, ընդհուպ մինչեւ 11-ի ահաբեկչությունը: Այս՝ մալայզիական ինքնաթիռի դեպքում շատ ապացույցներ կան շատ մարդկանց մոտ, որ դա երկիր-երկինք տեսակի հրթիռով հարված է ստացել:

Ա. Ա.– Ի՞նչ փաստարկներ կարող եք բերել հօգուտ նրա, որ դա ոչ թե դիսպետչերի սխալ է, ոչ թե օդաչուների սխալ, ոչ թե անսարքություն է, այլ սա հարված է, որը ստացել է այդ ինքնաթիռը:

Սուրեն Չախմախչյան.– Ցանկացած այդպիսի դեպք պետք է նայել համալիր ձեւով, այսինքն՝ մի դեպքը դառնում է մյուսի պատճառ: Պետք է սկսենք նրանից, որ թռիչքը, երբ նախապատրաստվում է, այ «Ֆլեայպլան» ունի, որտեղ կետ առ կետ նշվում է՝ որ ժամին որտեղ է լինելու: Ես զարմանում եմ՝՝ մարդիկ ոնց չեն տեսել, որ թռիչքուղին անցնում է այն վայրով, որտեղ գնում են ռազմական իրադարձություններ: Այդտեղ կա միջազգային օդային մայրուղի, օդաչուի ձեռքը ինչու չեն բռնել, ինչու չեն ասել՝ չի կարելի, դա արդեն ուկրաինական ավիացիոն իշխանությունների մեղքն է: Կան ԻԿԱՕ-ի սահմանադրությունները, որով արգելվում է նման ուղիներով թռիչք կատարելը: Ինչպես, օրինակ, Ղարաբաղի օդային տարածքով:

Ա. Ա.- Եթե դա հարված էր, կար էլի 2 տարբերակ՝ դա հրթիռ է, եւ դա կործանիչ է, որը բարձրացել է օդ եւ հարվածել այդ ինքնաթիռին: Ինչո՞ւ կործանիչ չէ՝ ըստ ձեզ:

Շ. Պ.– Ես կողմնակից եմ, որ մինչեւ վերջ այս աղետը քննվի, երբ որ քննվի, եւ հետաքննությունը վերջանա, գոնե նախնական արդյունքները կիմանանք, նարնջագույն արկղերն էլ կբացվեն ու կվերծանվեն, մենք այդ ժամանակ ճշգրիտ կիմանանք: Բայց դա պետք է արվի իրոք անշահախնդիր կողմերի կողմից՝ ում օդանավն է դա, ում զոհերն են եւ այլն, ԻԿԱՕ-ն միջազգային կազմակերպություն է, պետք է ընդգրկված լինեն եւ ԻԿԱՕ-ն, եւ Եվրականտրոլը, եւ այն պետությունները, որոնք շահագրգռված են այս ամենի բացահայտման մեջ: Բայց ոչ Ռուսաստանը:

Ա. Ա. – Ինչի՞ց եք դուք կարծում, որ դա հրթիռի հարված էր:

Շ. Պ.– Այսինքն՝ այն տվյալները ինչին ես տեղյակ եմ ինտերնետից, կամ այն տեղեկատվությունը, որ ես տիրապետում եմ, համոզված եմ դրանում, բայց իմ համոզմունքը ոչ մի բան չի նշանակում:

Ա. Ա.– Ես կարդացել եմ, գուցե դա սիրողական է, եթե մոտիկից հարված էր՝ կործանիչի հրանոթ է, ապա շատ ավելի ուժեղ կփշրվեր ինքնաթիռը, եւ այդպիսի մեծ կտորներ չէին լինի, ինչպես կան:

Շ .Պ.– Ես հստակ չեմ կարող ասել:

Քննարկումն ամբողջությամբ

 

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031