Հուլիսի 18-ին Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում կայացած աշխատանքի տոնավաճառում թափուր աշխատատեղերի մասին հայտարարել էր Նոյեմբերյանի եւ Իջեւանի տարածաշրջաններից 25 գործատու: Նրանց ներկայացրած թափուր աշխատատեղերի ընդհանուր թիվը 53-ն էր: Տոնավաճառի մասնակիցներին ողջունեցին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:
Գործատուներին հարկավոր էին հավաքարարներ, հացթուխներ, ապահովագրական գործակալներ, փայտամշակման վարպետներ, վաճառողներ,չրագործներ, խոհարարներ, սոցիալական աշխատող, դեղագործ, ձեւավորող, կարող: Այրում քաղաքում առաջիկայում գործարկվելիք «Միրգ» ՍՊԸ պահածոների գործարանը թվով 10 պահածոյագործի, Նոյեմբերյանի «Նիվըգիվե» կադրային կենտրոնը հերթափոխային 10 պահակի հայտ էին ներկայացրել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ