Քաղաքագետ Էդուարդ Անտինյանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ձգձգման պատճառը Հայաստանի եւ միության անդամ երկրների տնտեսական տարաձայնություններով պայմանավորելը լուրջ չի համարում:
«Հայաստանի համար հստակ նախապայման է դրվել՝ մտնելու եք առանց Ղարաբաղի: Ակնհայտ է՝ եթե այդ միությանն անդամակցես, չես կարող սահմանի խնդիր չունենալ: Մենք օրգանական կապի մեջ ենք Ղարաբաղի հետ այսօր, եթե Հայաստանը անդամակցեց Եվրասիական միությանը, Հայաստան-Ղարաբաղ օրգանական կապը վաղը անհնարին է լինելու: Միությանն անդամակցելը կբերի ոչ միայն մաքսակետ, այլեւ ուղղակի սահման Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ: Եթե այսօր իշխանությունները փորձում են ներկայացնել, որ նման խնդիր գոյություն չունի, կարճ ժամանակ հետո բոլորը կտեսնեն՝ նման խնդիր գոյություն ունի: Բացառվում է՝ Ղարաբաղի հետ այսօրվա վիճակը պահպանենք՝ մտնելով Եվրասիական միության կազմի մեջ »,- Aravot.am-ին ասաց քաղաքագետը:
Նրա համոզմամբ, Ղարաբաղը պահելու համար Եվրասիական միությանը անդամակցելուց հրաժարվելը ՀՀ իշխանություններին ավելի վատ վիճակում է գցելու. «Եթե, մեր իշխանությունները ընդունեն, որ Ղարաբաղը Հայաստան չէ ու Հայաստանի հետ այսօրվա ռեժիմը չի պահպանելու, ապա հարց է առաջանում մեր իշխանությունը , որ ղարաբաղյան շարժման արդյունքում ընտրվել է Հայաստանի նախագահ, ինչ գործ ունի Հայաստանում: Նա ոչ միայն նախագահ չպետք է լինի, այլ ընդհանրապես Հայաստանում անելիք չունի: Այսինքն, 20 տարվա զինադադարից հետո հանգեցինք նրան, որ Հայաստանը Ղարաբաղ չէ՝ ոչ իրավաբանորեն, ոչ էլ՝ մեր պատկերացումներում: Մյուս դեպքում էլ, եթե Ղարաբաղը ճանաչում ես որպես անկախ պետություն, դե բարի եղիր անկախությունը ճանաչել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հայի հետ արդար է պետք լինել, ինչպես հայը:Իրականում, առանց պատկերացումների:
https://www.alfasplav.ru/charity
Таких политологов лечить надо а не публиковать их суждения как аналилиз политической ситуации. Вообщем у нас свобода слова и каждый имеет право на свое видение, но не в стиле разговора за чашкой кофе в “беседке” во дворе в спальном районе города и даже не Еревана.
Ստիպված եմ գռեհկաբանության դիմել: Յուղ էր վառել թե՛ քաղաքագետը, որպիսիք ավելի շատ են քան միջատները, եւ թե՛ հոդվածագիրը: Իրանք երկուսով գոնե հասկացա՞ն, թե ինչ էին ուզում ասել՝ Ղարաբաղն ա Հայաստան, թե Հայաստանը Ղարաբաղ: Ես ոչինչ չհասկացա, ո՛չ վերնագրից, ո՛չ էլ գրածից: Ու ասեմ, որ զզվացրել ա արդեն Ղարաբաղի թեման: Ի՞նչ եք ուզում: Եթե ուրիշ երկիր ա, եղբայր, հանգիստ թողեք մեզ, ազատեք մեզ ուրիշ երկրներից: Ամեն օր էսքան յուղ վառում ե՞ք Վիետնամից, Կամբոջայից: Չէ՛, որովհետեւ ուրիշ ա: Ամեն օր էսքան յուղ վառում ե՞ք Վարդենիսից: Չէ՛, որովհետեւ մերն ա: Ղարաբաղի հարցում էլ կողմնորոշվեք ու ձեներդ կտրեք:
,,Միր-24,,հեռուստատեսության լուրերի ներքևի տողում վերջերս կարդացի,որ ՀՀ-ն ԵՏՄ -ին կանդամակցի իր իսկ կողմից ճանաչած սահմաններում,որը կրկնվել է նաև հետագա մի քանի օրերին:
Կբացատրե՞ք, թե ինչ է նշանակում, Հայաստանը Ղարաբաղ չէ: Համ վերնագրում է այդպես գրված, համ էլ այսպես կոչված հոդվածում:
Հարգելի Տիգրան՝ սա ոչ թե հոդված է, այլ հարցազրույց, եւ վերնագիրը մեջբերում է հարցազրույց տվողի խոսքից՝ «Այսինքն, 20 տարվա զինադադարից հետո հանգեցինք նրան, որ Հայաստանը Ղարաբաղ չէ՝ ոչ իրավաբանորեն, ոչ էլ՝ մեր պատկերացումներում»: Մնացած բացատրությունների համար պետք է դիմեք Էդվարդ Անտինյանին:
Ժամանակն է, որ Արցախը պաշտոնապես դիմի ՀՀ-ին՝ ֆեդերատիվ սկզբունքով միավորվելու համար, այլապես ՀՀ-ի ՄՄ մտնելուց հետո որպես չճանաչված պետություն կմնա շրջափակված – խնդիրը հանգուցալուծել է պետք գորդյան հանգույցի լուծման ձևով, իհարկե նախորոք զինած ուժերը բարձր զինպատրաստության բերելով