Ուկրաինայում կործանված մալազիական «Բոինգ-777» ինքնաթիռում զոհվածների որոնման աշխատանքներն ավարտվել են, հայտնաբերվել է 282 դի, հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ և աղետի պատճառները պարզող պետական հանձնաժողովի նախագահ Վոլոդիմիր Գրոյսմանը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Դիակների որոնման աշխատանքներն ավարտվել են: Ժամը 19:00 (Եր.՝ 20:00) աճյունները գնացքով կտեղափոխվեն Խարկով, որտեղ 31 փորձագետ է գտնվում», – ասել է Գրոյսմանը՝ նշելով, որ Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են դիակները Նիդերլանդներ տեղափոխելու թույլտվություն տալ:
«Հանձնաժողովը որոշել է արագացնել դիակների տեղափոխման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը: Համաձայն օրենսդրության, մենք որոշել ենք աղետի պատճառների հետաքննության գործառույթը հանձնել հոլանդացի գործընկերներին, որոնք հետաքննությանը մասնակցելու ցանկություն են հայտնել», – ասել է նա:
Հուլիսի 17-ին կործանված ինքնաթիռի հետևանքով 298 մարդ է զոհվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ