Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ կլինի, եթե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ձախողվի

Հուլիս 21,2014 20:09

Հուլիսի 21-ին Տավուշի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ Կիրանց համայնքի ղեկավար Հմայակ Նազարյանը հարց տվեց, թե արդյոք իշխանությունը պատրա՞ստ է, ի՞նչ է սպասվում, եթե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ձախողվի:

H

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանը պատասխանեց. «Միշտ պատրաստ ենք (դահլիճում ծիծաղեցին): Պարզապես, եթե դեմ եք քվեարկում, ապա կնշանակի,որ որոշակի ժամանակահատված սահմանադրական բարեփոխումների ընթացակարգը կկանգնեցվի: Առաջիկայում լինելու են համապետական ընտրություններ եւ համապետական ընտրություններում մեծամասնություն ունեցող կուսակցությունները կորոշեն, թե ինչ անել: Բայց խնդրում ենք մեզ չսպառնալ, մենք լիահույս ենք, որ այս հանրաքվեն չի ձախողվի»:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը դիմելով Հմայակ Նազարյանին, կատակով ասաց. «Եթե բան գիտես, ասա»: Դա դահլիճում կրկին ծիծաղ առաջացրեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031