Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական Նախաձեռնություններից յուրաքանչյուրն ինչ-որ իմաստով կարեւոր է եղել` քաղաքացի լինելու մշակույթը զարգացնելու համար»

Հուլիս 21,2014 20:00

«Փորձագետների կարծիքով քաղաքացիական նախաձեռնությունները ՀՀ-ում աշխուժացան 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո: Սա բեկումնային փուլ էր ամեն դեպքում»:

Այդ մասին այսօր ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադրած Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում «Քաղաքացիական նախաձեռնությունները և շարժումները Հայաստանում» թեմայով հրավիրված դասընթացի ժամանակ ասաց Քաղաքացիական պայմանագիր, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնից Լենա Նազարյանը:

Նա նշեց, որ փորձագետները հայաստանյան քաղաքացիական նախաձեռնությունների զարգացման երեք կարեւոր գործոն են առանձնացնում:

«Փորձագետները երեք կարեւոր գործոն են նշում: Առաջինը` սերնդափոխությունը: Հետխորհրդային Հայաստանում ձեւավորված նոր սերունդը ձերբազատված էր խորհրդային կարծրատիպերից, մտածողությունից, եւ իսկապես, ես կարծում եմ` դա շատ կարեւոր հանգամանք էր: Երկրորդը նոր տեխնոլոգիաների զարգացումն է: Հայաստանի պարագայում առանձնանում է facebook-ը եւ youtube-ը: Նոր տեխնոլոգիաները իսկապես շատ օգնեցին, որպեսզի քաղաքացիական նախաձեռնությունները ինքնակազմակերպվեն: Եվ երրորդ գործոնը գլոբալ միտումներն են. աշխարհում սոցիալական շարժումների ակտիվացում է նկատվում»,-նշեց Լենա Նազարյանը:

mailAttach

Դասընթացի մասնակիցներին ներկայացվեց հայաստանյան քաղաքացիական նախաձեռնություններից յուրաքանչյուրի առանձնահատկությունները, նրանց կարեւորությունը խնդիրների լուծման ճանապարհին:

«Քաղաքացիական նախաձեռնություններից որոշներ արդեն ավարտված են դրական ելքով, որոշները դեռ ընթացքի մեջ են, մի քանիսն էլ այնքան նոր են, որ մենք մասնակցում ենք նրանց ստեղծմանը: Նախաձեռնություններից յուրաքանչյուրն ինչ-որ իմաստով կարեւոր է եղել քաղաքացի լինելու մշակույթը զարգացնելու համար,-նշեց Լենա Նազարյանը:

«Քաղաքացիական նախաձեռնությունները և շարժումները Հայաստանում» թեմայով դասընթաց տեղի կունենա նաեւ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մյուս երեք կենտրոններում` Գյումրիում, Արմավիրում եւ Գավառում:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031