Կիևի ուժերը Ուկրաինայի անջատականներից հետ են վերցրել Լուգանսկի մարզի Ռուբեժնոե քաղաքը և շարժվում են դեպի Լիսիչանսկ, հայտնում է «ՈւՆԻԱՆ»-ը՝ հղում անելով հակաահաբեկչական գործողությունների շտաբի մամուլի ծառայությանը:
«Ուկրաինայի զինված ուժերը միջոցառումներ են իրականացնում հակաահաբեկչական գործողությունների ակտիվ փուլի շրջանակներում: Ուկրաինայի զորքերը մոտեցել են Լիսիչանսկ քաղաքի մոտ: Ազգային գվարդիայի ստորաբաժանումները Ռուբեժնոե քաղաքի բնակավայրերն ամբողջությամբ մաքրել են տեռորիստներից», – ասված է շտաբի տարածած հաղորդագրությունում:
Հակաահաբեկչական գործողություններ իրականացվող շրջաններում իրավիճակը մնում է լարված և դինամիկ մնալ, ասված է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ