Կամո Բադալյանից գումար բռնագանձելու վերաբերյալ կայացվել է դատական ակտ ԱՄՆ-ում քաղապաստան հայցող Արաբկիր համայնքի դատավոր Սուրեն Ղազարյանի կողմից:Կ. Բադալյանից պետք է բռնագանձվեր գումար, և բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջ է ներկայացվել Ս. Ծաղիկյանի կողմից:
ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչականի պետին է դիմել ճանաչված փաստաբան Սեդա Սաֆարյանը: Նա խնդրել է քրեական գործով Ստեփան Ծաղիկյանին` ՀՀ քր. օր.178 և 349 հոդվածներով կատարած արարքով ներգրավել որպես մեղադրյալ, իսկ Կամո Բադալյանին ճանաչել տուժող:
Փաստաբանը հայտնել է, որ 2011թ.ից սկսած պատկերասրահի նախկին աշխատակից Կամո Բադալյանը դիմումներ է հղում տարբեր իրավասու մարմիններին և փաստարկում, որ Սլավոնական համալսարանի դասախոս, իրավաբան Ստեփան Ծաղիկյանի կողմից որոշակի ժամանակահատվածում ձևավորվել է խարդախություն կատարելու հանցավոր մտադրություն` 2004թ ռուս նկարիչներ Ա. Դեյնեկայի և Պ. Կոնչալովսկու վրձիններին պատկանող 4 բնանկարները որպես բնօրինակ ՌԴ տեղափոխելու, այնուհետև անհայտ ծագման և հիշատակված նկարներից էապես տարբերվող` ՌԴ-ից փորձաքննությունների եզրակացությունների և դրանց անցկացման վերաբերյալ անդորրագրերի եղանակով և գումարներ շորթելու նպատակով 2009թ. քաղաքացիական գործ է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և իրենից գումարներ շորթելու և իր հանցավոր արարքը մինչև վերջ ավարտելուն հասցրել իր հանցավոր մտադրությունը:
Դիմողը պահանջել է հանցագործության փաստը համարել հիմնավորված ու մեղավոր անձանց ենթարկել քրեական պատասխանատվության: Ըստ փաստաբանի, իր վստահորդը՝ Կ. Բադալյանը չի իմացել վերոնշյալ փաստական հանգամանքը, մինչդեռ այդ փորձաքննությունն անցկացնելու շահագրգիռ անձը հանդիսացել է Ս. Ծաղիկյանը: «Գրեթե 3 տարի է այս փաստարկումը որևէ ուշադրության չի արժանանում, մինչդեռ դա անձի հանցավոր մտադրության իրականացման համար ունի էական նշանակություն»,-ասում է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում, թե դատաքննության ընթացքում Կ. Բադալյանը պահանջել է ճանաչման ներկայացնել այն նկարները, որոնք գնվել են իր միջնորդությամբ, սակայն մինչ օրս այդ պահանջի բավարարում չի եղել:
Կարդացեք նաև
Ըստ Սեդա Սաֆարյանի միջնորդության, Ստեփան Ծաղիկյանին վաճառած 4 նկարները եղել են բնօրինակներ և իրոք, պատկանել են անվանի հեղինակներ Պյոտր Կոնչալովսկու և Ա. Դեյնեկայի վրձիններին: Ս.Սաֆարյանի կարծիքով, ակնհայտ է դառնում, որ Ստեփան Ծաղիկյանը դիմողի միջնորդությամբ գնել է մշակութային արժեք ներկայացնող բնօրինակ նկարներ, դրանք ոմն Հովհ. Մեքինյանի միջոցով 2005թ.-ին արտահանել է Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն և հենց արտահանման գործընթացում է փորձագիտական ճանապարհով հաստատվել նկարների իսկությունը, այնուհետև խարդախությամբ Կ.Բադալյանից գումարներ կորզելու դիտավորությամբ իրավապահ մարմիններին է ներկայացրել կեղծված ապացույցներ, այսինքն` ոչ պրոֆեսիոնալ նկարիչների կողմից կատարված ընդօրինակումներ և դատարաններին մոլորության մեջ գցելով` ավարտին է հասցրել իր հանցավոր դիտավորությունը:
Ի դեպ, խոսքը, Պ. Կոնչալովսկու «Աղաց» նկարի, Ա. Դեյնեկայի «Բնանկարի», «Բելոզերսկ» նկարի բնօրինակների մասին է: «Ս. Ծաղիկյանը քաջատեղյակ է եղել, թե ովքեր են հանդիսանում այս նկարների սեփականատերերը, և 2007թ. այդ սեփականատերերից մեկի` Աշոտ Պետրոսյանի հետ ընթացել են զրույցներ` նկարներն իբր բնօրինակ չլինելու վերաբերյալ, որտեղ Աշոտ Պետրոսյանն առաջարկել է նկարները հետ բերել և գումարները վերադարձնել, սակայն Ս. Ծաղիկյանը դա չի արել և նկարների սեփականատիրոջը դատի տալու փոխարեն իր դեմ է դատական գործընթաց սկսել և ներկայացրել ոչ համապատասխան վերաբերելի և թույլատրելի ապացույցներ և դիտավորյալ չի ներկայացրել իրեն վնասող ապացույցը», -միջնորդության մեջ գրել էր փաստաբանը::
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ