Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 1.54 մլն.դր. վարչական տուգանքի որոշումներ

Հուլիս 21,2014 17:36

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 14–18.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.54 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 1.49 մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երեք գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում, իսկ բաժնի կողմից հայտնաբերված խախտման երեք դեպքի համար ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 665.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված նույնատիպ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 199.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 30.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 40.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման դեպքի համար հաշվարկվել է 400.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված դեպքի համար կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված մեկ դեպքի համար հաշվարկվել է 22.5 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման գործի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 9.6 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի արդյունքում արձանագրվել է մեկ դեպք, որի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս;

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի անցկացրած վերահսկողական աշխատանքների ընթացքում արձանագրված ապօրինի որսի դեպքի համար իրականացվել է վարչական վարույթ: Նշանակվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում,իսկ 10կգ խեցգետինը ԳՏԲ աշխատակիցների կողմից կազմած համապատասխան արձանագրությունով կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված արձանագրությունների հիման վրա իրականացվել է վարչական վարույթ: Անասունների ապօրինի արածեցման և արգելոցի ռեժիմի խախտման երկու դեպքի համար նշանակվել է 160.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 122.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.45 մլն.դր. գումար:

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031