Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանը անմխիթար վիճակում է». ՊՆ գեներալ

Հուլիս 21,2014 16:55

«Հայաստանի 1-ին նախագահը տեղեկատվության հոսքի ճահճուտում է եւ ունեցած տեղեկատվությամբ, անմխիթար վիճակում, որովհետեւ ինքն էլ է խոստովանում, որ շատ դիպվածներով իրազեկված չէ ու տեղեկատվության պակաս ունի» ,- Aravot.am-ին ասաց

ՊՆ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը` անդրադառնալով Ադրբեջանի ռազմական գործողություններին հայկական կողմի հակազդեցության վերաբերյալ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականներին:

Պարոն Ավետիսյանի խոսքով, ՊՆ-ն զուսպ է ու սթափ իր գործողություններում ինչպես մարտական հերթապահության առաջնագծում, այնպես էլ ՊՆ իրականացվելիք քաղաքականության մեջ, բայց. «Մեր կողմից համարժեք պատասխանները մշտապես եղել են: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր կողմից հասցված վնասները մեկը երկուսի հարաբերակցությամբ միշտ ավելի են, այսինքն, հակառակ կողմը միշտ ավելի շատ կորուստներ է ունենում, քան` մենք»:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկմանը, թե հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետեւանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել, եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման, պարոն Ավետիսյանն ասաց. «Պաշտպանության նախարարությունը նման մտավախություն չունի, ոչ էլ երկյուղած ու հուսաթափված ենք նման մտավախություններից: Եթե հակառակորդը ի զորու լիներ հարձակվելու, արդեն հարձակված կլիներ շատ վաղուց: Եթե հակառակորդը համոզված լիներ, որ հարձակվելու դեպքում հստակ հաղթանակ կունենա, հենց վաղն էլ կհարձակվի: Բացի դա, ապակայունացնելով իրավիճակն ու հարձակում իրականացնելով` թշնամին ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի առջեւ է պատասխանատվություն կրելու: Չմոռանանք, որ ղարաբաղյան հիմնահարցով միջազգային կազմակերպություններ են զբաղվում:

Նորություն չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իրեն հարիր ոճով մեկնաբանություններ է փորձում կատարել` ավելորդ զգուշացումներ ու մտավախություններ առաջ քաշելով: Անշուշտ, մենք զգուշավոր ենք, սթափ ենք ու օր ու գիշեր աշխատում ենք, որ ավելի քիչ կորուստներ ունենանք, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականները մեզ ոչինչ չեն տալիս: Նա ավելորդ զգուշացումների, ավելորդ անհամարժեքությունների մասին է խոսում եւ փորձում է իր փիլիսոփայությամբ դա մեկնաբանել:

Իմ կարծիքով, նա չպետք է գնահատականներ տա: Զուսպ լինելու մեջ ոչ մի վատ բան չկա: Եթե զուսպ չլինենք ու հաջողություններից ավելորդ ոգեւորվենք ու սկսենք սխալվել, ավելի բարդ խնդիրների առջեւ կկանգնենք: Մեր բոլոր հաշվարկները զսպության մեջ են, եւ հենց մեր զսպությունն է ստիպում թշնամուն, որ իրենց զսպաշապիկ հագցնենք »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Suren says:

    Մինչեւ հոդվածի վերջին պարբերությունը, կարծում ես գեներալ-մայորը հեսա մի երկու հակահարվածի, պատասխան գործողություններին կանդրադառնա, բայց ավաղ կրկնում է նույն միտքը զգուշության, հետեւանքների, լարվածության սրման… ինչ Տեր-Պետրոսյանն է առաջ քաշել իր հարցազրույցում:
    Հիմա գեներալ-մայորի պատասխանը՝ վերջին պարբերությունը – «Զուսպ լինելու մեջ ոչ մի վատ բան չկա: Եթե զուսպ չլինենք ու հաջողություններից ավելորդ ոգեւորվենք ու սկսենք սխալվել, ավելի բարդ խնդիրների առջեւ կկանգնենք»:
    Եղբայր, նա հենց դա էլ ասում է, իսկապե՞ս այդքան բարդ էր հասկանալը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031