Քիչ առաջ Շիրակի Սառնաղբյուր համայնքում մոտ 15 րոպե անդադար կարկուտ է տեղացել: Համայնքի բնակիչ Եղիկ Դավիթյանն Aravot.am-ին վստահեցրեց, որ կարկուտը մեծ վնասներ է հասցրել ցորենի, գարու, կարտոֆիլի դաշտերին եւ պտղատու այգիներին. «Համարյա ամբողջ բերքը վնասվել է: Իմ հողը 3 հեկտար է, կարելի է ասել` բան չի մնացել: Համարյա բոլորս էլ պարտքով ու վարկով ենք ցանքս արել»:
Սառնաղբյուրի գյուղապետ Սեւակ Մադաթյանն էլ մեզ հետ զրույցի պահին, ինչպես ինքն ասաց, դաշտերում էր գտնվում եւ առաջիկայում կտեղեկացնի, թե որքան վնաս է հասցրել կարկուտը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ