Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմպրոմցիներն այս շաբաթ չեն հանդիպի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ

Հուլիս 21,2014 15:56

Այսօր ժամը 17:00-ին «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի մի խումբ աշխատակիցներ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, պետք է հանդիպեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Aravot.am-ը, սակայն, ԱԺ պատգամավորից տեղեկացավ, որ գործարանի աշխատակիցների ընդունելությունն անորոշ ժամանակով հետաձգվել է` ՀՀ վարչապետի ունեցած աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:

«Հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով, այս շաբաթ քիմպրոմցիները չեն հանդիպի ՀՀ վարչապետի հետ»,-Aravot.am –ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նախորդ չորեքշաբթի ՀՀ Լոռու մարզպետարանի դիմաց տեղի ունեցած հերթական ցույցից հետո ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը հանդիպեց քիմպրոմցիների հետ:
Հանդիպումից գործարանի աշխատողները գոհ են:

Նրանց խոստացվել է մինչեւ օգոստոսի 10-ը աշխատավարձ վճարել, մի քանի ամսվա ընթացքում էլ աշխատեցնել մի քանի արտադրամաս:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031