Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը

Հուլիս 21,2014 15:38

Հուլիսի 21-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ ձեր երազանքը իրականություն է դարձել և դուք արդեն հայրենիքում եք: Այն օրերը, որ անցկացնելու եք Հայաստանում, անմոռաց են լինելու, շարունակվելու է կապը նոր ընկերների հետ, ցանցը մեծանալու է: Շատ եմ ուզում, նաև խնդրում եմ ու պահանջում, որ հայերեն սովորեք: Մեր լեզուն միայն մերն է, ի տարբերություն, ասենք անգլերենի, որով նաև բազմաթիվ այլ ազգեր են հաղորդակցվում, ոչ մի ուրիշ ազգ հայերեն չի խոսում: Հայերենը մեր ինքնության խորհրդանիշն է: Ես կուզեի, որ այս 14 օրը շփվեիք միայն հայերենով: Ես հավատում եմ, վստահում եմ ձեզ»:
Նախարարը շնորհակալություն հայտնեց մասնակիցների ծնողներին և հյուրընկալ ընտանիքներին վստահության, համագործակցության համար:

Ավանդույթի համաձայն նախարարը «Արի տան» շապիկ հագցրեց ծրագրի ամենակրտսեր մասնակցին, 13 ամյա, մոսկվաբնակ Արման Ստեփանյանին:

Ելույթ ունեցան Էրեբունի վարչական շրջանի պատասխանատու Նելլի Մանուկյանը, Լիպեցկի կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Նառա, Վարդանյանը:
Իրենց կատարումներով ներկաներին ողջունեցին Լիպեցկից Գայանե Ասատրյանը, «Կռունկ» անսամբլը: Դոնի Ռոստովից Արթուր Գիվարգիզյանի երգի հնչյունների ներքո արիտունցիները շուրջպար բռնեցին:

Ծրագրի 5-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 185 պատանիներ և աղջիկներ Ռուսաստանի Դաշնությունից, Նիդերլանդներից, Բելգիայից, Լիբանանից, Վրաստանից, Չեխիայից, Սիրիայից, Ղազախստանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Կանադայից, Շվեդիայից:

Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Նախորդ փուլերի նման այս փուլում ևս նախատեսվում է 4-օրյա ճամբարային ծրագիր Ծաղկաձորում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031