Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բերման է ենթարկվել քաղաքապետարանի աստիճաններին ագրեսիվ նստելու համար (Տեսանյութ)

Հուլիս 21,2014 15:11

Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար քաղաքացիական ակտիվիստ Դվին Իսանյանսին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ոստիկանությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 30-ին տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ակցիայի ժամանակ, ակտիվիստները փորձել էին ներս մտնել քաղաքապետարան՝ մասնակցելու ավագանու դռնբաց նիստին, ոստիկանները խոչընդոտել էին նրանց մուտքը եւ բերման ենթարկել Դվին Իսանյանսին ու մի շարք այլ ակտիվիստների:

Այսօր Վարչական դատարանում նախնական նիստի ժամանակ Դվին Իսանյանսի փաստաբան Արտակ Զեյնալյանը հակընդդեմ հայց ներկայացրեց՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ոստիկանների գործողությունները՝ պնդելով, որ այդ օրը ոստիկանները խախտել են ակտիվիստի ազատ տեղաշարժվելու իրավունքը: Պարոն Զեյնալյանը հակընդդեմ հայցով պահանջեց նաեւ մերժել ոստիկանության՝ վարչական պատասխանատվության ենթարկելու հայցը:

Դատարանը որոշեց հետաձգել նիստը՝ հակընդդեմ հայցի վերաբերյալ որոշում կայացնելու համար: Դատական հաջորդ նիստի մասին կողմերը լրացուցիչ կտեղեկացվեն:

Դվին Իսանյանսը Aravot.am-ին պատմեց, որ իրեն բերման ենթարկելուց առաջ ոստիկաններն իրեն ոչ մի պահանջ չեն ներկայացրել. «Այդ օրը ինձ բերման են ենթարկել քաղաքապետարանի աստիճաններին ագրեսիվ կերպով նստելու պատճառաբանությամբ: Օրինական պահանջ, ինչպես միշտ, չեն ներկայացրել, տարել են քաշքշուկով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031