Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ ատենապետ. Հայազգի մտավորականներն ու գործարարները պետք է սատարեն Լեւոն Հայրապետյանին

Հուլիս 21,2014 14:50

«Անկեղծ ասած՝ այստեղ նաև անելիք ունեն հայազգի աշխարհահռչակ մտավորականները, ռուսաստանահայ գործարարները, ովքեր կարող են իրենց անունով միջնորդություն ներկայացնել Մոսկվայի դատարան՝ վերջինիս ազատ արձակելու և նախաքննության ավարտին տունը սպասելու համար: Այս առումով ինչ-որ արձագանքներ կան, բայց, իմ խորին համոզմամբ, բավարար չեն: Լևոն Հայրապետյանի ունեցած վաստակն ավելիին է արժանի»,- Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի ատենապետ Նարեկ Գալստյանն՝ անդրադառնալով գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը:

Նարեկ Գալստյանը Լեւոն Հայրապետյանի հետ շփվել է մեկ անգամ՝ ընդհանուր միջավայրում: «Ինձ վրա թողել է բացառիկ ազգային մտածելակերպ ունեցող անձնավորության տպավորություն: Իհարկե, Հայրապետյանի ձերբակալությունը շատ մտահոգիչ է: Վերջինս մարմնավորում էր այն գործարարներին, ովքեր, իրենց միջոցները ստեղծելով արտերկրում, Հայաստանում և, մասնավորապես, Արցախում զբաղվում են իրական բարեգործությամբ, այլ ոչ թե իրենց անձի գովազդով»,- իր տպավորությունը փոխանցեց ՍԴՀԿ ատենապետը:

«Ես խոսել եմ Հայրապետյանի մտերիմների հետ, իրենք համոզված են, որ մեղադրանքները շինծու են, ուստի համոզված եմ այդ առումով նաև ես: Հույս ունենանք, որ Լևոն Հայրապետյանն օր առաջ կհայտնվի ազատության մեջ՝ հաշվի առնելով նաև նրա ծանր առողջական վիճակը»,- հավելեց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031