Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում ապաստան հայցող դատավոր Սուրեն Ղազարյանի վճռից 10 տարի հետո քրեական գործ է հարուցվել

Հուլիս 21,2014 14:20

Հայաստանի պատկերասրահի նախկին աշխատակից Կամո Բադալյանի միջնորդությամբ՝ Սլավոնական համալսարանի դասախոս, իրավաբան Ստեփան Ծաղիկյանին տասը տարի առաջ վաճառվել է ռուս գեղանկարիչներ Ա.Դեյնեկայի եւ Պ. Կոնչալովսկու վրձիններին պատկանող 4 գեղանկար:

Այդ պատմությանը, ապա դրան հետեւած դատական գործընթացներին ժամանակին անդրադարձել է նաեւ «Առավոտը»: Ստեփան Ծաղիկյանը դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Կամո Բադալյանի դեմ, պահանջելով, որպեսզի նրանից բռնագանձվի 9600 դոլար գումար, տրվի փոխհատուցում:

Նախկին դատավոր, ներկայումս ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստացած Սուրեն Ղազարյանի վճռով հայցը բավարարվել էր, եւ պարտավորվել էր Ստեփան Ծաղիկյանին գումարը ստանալուն պես վերադարձնել երկու գեղանկարները:

Ծաղիկյանը պատճառաբանել էր, որ իր միջոցներով արվեստագիտական փորձաքննության է հանձնել Ռուսաստանի Դաշնության Տրետյակովի պետական պատկերասրահ եւ «Արթքոնսալթինգ» ՍՊ ընկերություն:

Ըստ եզրակացության, վերոհիշյալ գեղանկարները չեն պատկանում Ա.Դեյնեկայի եւ Պ.Կոնչալովսկու վրձիններին:

Նա պահանջել էր Կամո Բադալյանին վերցնել նկարները, իր վճարած գումարն ու փորձաքննությունների հետ կատարված ծախսերը հատուցել, ինչից էլ, ըստ նրա, Կամոն հրաժարվել էր:

Այս տարվա մայիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ հանցագործության գործերով վարչության դատախազ Ա.Բրուտյանը կայացրել է որոշում՝ քրեական գործ հարուցելու մասին:

Դատախազն իր որոշման մեջ նշել էր. «վերանայելով Կամո Բադալյանի դիմումի հիման վրա ԿԱ պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում նախապատրաստած նյութերը, որոշեցի Ստեփան Ծաղիկյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելու եւ խաբեությամբ Կ.Բադալյանի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու փաստի առթիվ հարուցել քրեական գործ»:

Կամո Բադալյանի ներկայացուցիչն ինչպես քաղաքացիական գործով,. այնպես էլ այժմ փաստաբան Սեդա Սաֆարյանն է (լուսանկարում):

Նա պահանջում է տուժող ճանաչել Կամո Բադալյանին:

Առավել ուշագրավ մանրամասները՝ քիչ անց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031