Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը կրկին դատարան է դիմել․ իր դեմ մահափորձ կատարածներից փոխհատուցում է պահանջում. Epress.am

Հուլիս 21,2014 13:44

ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն իր նկատմամբ մահափորձ իրականացնելու մեղադրանքով դատապարտված և այս պահին պատիժ կրողՎարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից և Խաչատուր Պողոսյանից 40 միլիոն դրամ վնասի փոխհատուցում է պահանջում: Այսօր այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Նա ասել է՝ տուժող կողմը ցանկանում էր, որպեսզի փոխհատուցման հարցը լուծվի քրեական գործի շրջանակներում, սակայն դատարանը, հրապարակելով ամբաստանյալներին ազատազրկման դատապարտելու որոշումը, փոխհատուցման հարցը թողել էր առանց քննության: Առաջին ատյանի դատարանում դատավարության ընթացքում տուժող կողմը նշել էր, որ Հայրիկյանը 20 միլիոն 500 հազար դրամ ծախսել է մարտի 28-ից մինչև մայիսի 16-ն արտերկրում վիրահատվելու և բուժվելու համար։ Եվս 20 միլիոն 500 հազար դրամ նրան անհրաժեշտ է երկրորդ վիրահատության և բուժման համար, քանի որ, ըստ հայցադիմումի, բելգիացի բժիշկները եզրակացրել էին, որ առաջիկա երկու տարիներին Հայրիկյանին երկրորդ անգամ վիրահատելու անհրաժեշտություն կառաջանա։

Պարույր Հայրիկյանի պաշտպանը փոխհատուցման հարցով դիմել էր նաև Վերաքննիչ դատարան, սակայն այդ ատյանը ևս հարցը չէր քննել:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031