Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան տեղեկացնում է, որ այսօր հանրապետության ուսանողական մարզական պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի տղաների հավաքական թիմը եւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սեղանի թենիսի աղջիկների հավաքականը, մեկնել է Ռոտերդամ` հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը մասնակցելու Համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին:
Ուսանողական այս խոշոր մարզական միջոցառմանը, որի ծրագրում ընդգրկված է տասը մարզաձեւ, հիմնականում` խաղային, մասնակցում է եվրոպական 45 երկրի մոտ 350 համալսարանի ավելի քան 5000 մարզիկ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ