Ավստրալիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ՄԱԿ ԱԽ) է ներկայացրել Ուկրաինայի արևելքում «Մալազիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանումը դատապարտող բանաձև։ Ըստ ավստրալացի դիվանագետների՝ փաստաթղթի քվեարկությունը կանցկացվի այսօր։
Բանաձևի նախագիծը ներառում է Boeing 777 մարդատար օդանավի կործանման դատապարտումը, մեղավորներին պատժելու պահանջը, ինչպես նաև կոչ է արվում բոլոր երկրներին՝ աջակցել արդարադատության իրականացման հարցում։
Հովհաննես Շողիկյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում