Ոչ ոք չպետք է օգտագործի Ուկրաինայում Boeing օդանավի կործանումը իր նեղ շահադիտական քաղաքական նպատակներին հասնելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Դոնեցկի երկնքում տեղի ունեցած սարսափելի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ կցանկանայի ևս մեկ անգամ ասել այն մասին, թե ինչպես ենք մենք Ռուսաստանում վերաբերվում այսօր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Մենք քանիցս կոչ ենք արել բոլոր հակամարտող կողմերին անմիջապես դադարեցնել արյունահեղությունը և նստել բանակցությունների սեղանի շուրջ», – նշել է Ռուսաստանի նախագահը, որի հայտարարությունը հեռարձակել է Россия 24 հեռուստաալիքը:
«Վստահաբար կարելի է ասել, որ եթե հունիսի 28-ին մարտական գործողությունները Ուկրաինայի արևելքում չվերսկսվեին, ապա այդ ողբերգությունը ևս, ամենայն հավանականությամբ, տեղի չէր ունենա: Դրա հետ մեկտեղ, ոչ ոք չպետք է և իրավունք չունի օգտագործել այդ աղբերգությունը իր նեղ շահադիտական քաղաքական նպատակներին հասնելու համար: Նման իրադարձությունները պետք է ոչ թե տարանջատեն, այլ միավորեն մարդկանց», – ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինը:
Արման Հովհաննիսյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում