Շարունակվում են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները: ՀՀ դպրոցականների հավաքականը հուլիսի 13-20-ը մասնակցել է «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադային, որն անցկացվել է Ղազախստանում:
Հայաստանի հավաքականը նվաճել է 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ: ՀՀ դպրոցականների “Ֆիզիկա” առարկայի թիմը ղեկավարել են “Այբ” ավագ դպրոցի ֆիզիկայի ավագ ուսուցիչ, ՀՀ-ում “Կենգուրու առանց սահմանների” միջազգային ասոցիացիայի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանը և ԵՊՀ դասախոս Բիլոր Կուրղինյանը:
«Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Գևորգ Մարտիրոսյանը, Վարդգես Մամբրեյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, Արսեն Վասիլյանը / ՀՊՃՀ վարժարան/, բրոնզե մեդալի` Աշոտ Մովսիսյանը և Հրանտ Թոփչյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/:
«Ինֆորմատիկա» առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 13-20-ը, Թայվանում: Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ:
Կարդացեք նաև
«Ինֆորմատիկա» առարկայի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը և նույն ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը: “Ինֆորմատիկա” առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Էդուարդ Գրիգորյանը /”Քվանտ” վարժարան/ և Մուշեղ Շահինյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, բրոնզե մեդալի` Տիգրան Գալստյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց և Սպարիկ Հայրապետյանը /Երևանի «Այբ» ավագ դպրոց/:
Ընդհանուր առմամբ, այս պահին Հայաստանի հավաքականն արդեն ունի 15 մեդալ:
Առջևում քիմիայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաներն են:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հոդվածում նկատվել է ոչ ճիշտ ինֆորմացիա: Բիլոր Կուրղինյանը չի դասավանդում ԵՊՀ-ում: Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ է և ֆիզիկայի խմբավար ֆիզմաթ դպրոցում: Աշխատում է նաև Այբ դպրոցում:
Խնդրում եմ տեղեկացրեք թե ով է ինֆորմացիան տրամադրել:
Հարգանքներով`
Բիլոր Կուրղինյան
Հաղորդագրությունը ստորագրված է՝ Կրթության եւ գիտության նախարարություն: Այս հաղորդագրությունը տեղադրված է նաեւ նախարարության պաշտոնական կայքում: https://www.edu.am/index.php?id=6867&topMenu=-1&menu1=-2&menu2=-1