Սլովակիայի Սնինա քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը:
Ցավոք, Հայաստանի պատանի ըմբիշներն անմասն մնացին մեդալներից: Մեր թիմից առաջնության վերջին օրը բրոնզե մեդալի շանս ուներ 46 կգ քաշային Նաիրի Ղարսլյանը, որն այսօր սփոփիչ գոտեմարտերում մեր հավաքականի համար միակ մրցանակային տեղը նվաճելու շանս ուներ, բայց այն բաց թողեց ձեռքից: Նաիրին առաջին սփոփիչ գոտեմարտում առավելության հասնելով լեհ Պատրիկ Գոլուշովսկու նկատմամբ՝ երկրորդում հանդիպեց ղազախ Յերբուլան Սարկիտբաեւին, սակայն պարտվեց ու բավարարվեց միայն 5-րդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ