ՆԱՍԱ-ն հորդորում է՝ այս գիշեր դուրս եկեք, նայեք հեռավոր լուսնին ու աչքով արեք նրան: Եթե, իհարկե, հավատում եք, որ ուղիղ 45 տարի առաջ՝ 1969-ի հուլիսին Նեյլ Արմսթրոնգն առաջին անգամ ոտք դրեց լուսնի վրա:
Ես դուրս չեմ գա, ոչ էլ կնայեմ լուսնին՝ չե’մ հավատում…
Միգուցե հետո, երբ տնեցիները, նույնիսկ կատուն մուշ-մուշ քնած կլինեն, գաղտագողի վեր կկենամ, կմոտենամ պատուհանին, մի կողմ կքաշեմ վարագույրն ու… Չէ, չհասցրի, ինչ-որ մեկն արթնացավ… Երեւի կատուն էր…
Արմեն Դուլյանի հոդվածի մանրամասները՝ «Առավոտ» թերթի երեքշաբթի օրվա համարում…