Սլովակիայի Սնինա քաղաքում այսօր ավարտվում է ազատ ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունը:
Շուրջ 50 երկրների ներկայացուցիչների պայքարին Հայաստանը տասը քաշային կարգերից մասնակցում է ութին, որոնցից միայն 46 կգ քաշային Նաիրի Ղարսլյանն է սփոփիչ գոտեմարտում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել: Այն էլ` այն բանից հետո, երբ 1/8 եզրափակչի մեկնարկային մարտում նրան պարտության մատնած իրանցի մրցակիցը այնուհետեւ մտավ եզրափակիչ: Մեր մյուս ըմբիշները մրցագորգը գլխիկոր են թողել առաջին իսկ գոտեմարտից հետո եւ միայն 76 կգ քաշային Սարգիս Հովսեփյանին է, որ հաջողվել է նախնական գոտեմարտերում երկու հաղթանակ տանել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` FILA-ի