Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու մանկական հիվանդանոցում մահացած 4-ամյա տղայի   հարազատներն ու հարևանները   հավաքվել են դիահերձարանում  

Հուլիս 20,2014 16:25

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական մանկական հիվանդանոցում գլանների վիրահատության 5-րդ օրը մահացել էր Արևիկ գյուղի 2010 թվականի  բնակիչ Սուրեն Պողիկյանը:

Արևիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը Aravot.am- ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեխայի հայրը` 1982 թվականին ծնված Գուրգենը, այս պահին Յակուտիայում է,  գնացել է «խոպան». նրանց ընտանիքը  նպաստառու է, իսկ տանը  մնացել էին մայրը, տատիկը, Սուրենն ու նրա  3-ամյա եղբայրը: Թե ո՞ն է  եղել երեխայի մահվան պատճառը, ի՞նչ են խոսում գյուղում,  գյուղապետի ասելով, ստույգ տեղեկություններ դեռ չկան, երեխայի դին դիահերձարանում է, գյուղից շատերն էլ այնտեղ են: «Ես լսել եմ, որ Սուրենը անգինա է ունեցել, 3 օր առաջ տարել են վիրահատության, երեկ արյունահոսել է,  էսօր մահացել: Չգիտեմ, ստույգ չեն իմ տեղեկությունները, հաշվապահիս ուղարկեցի դիահերձարան, որ մի բան ճշտի» , -ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ  փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել. երեխայի մահը բժշկական սխալի հետևա՞նք է, թե՞ ոչ, ցույց կտա դատաբժշկական փորձաքննությունը:

Մեր տեղեկություններով, դատաբժշկական փորձաքննության արդյունքները 2 ժամից պարզ կլինեն, ըստ արձանագրված նախնական տվյալների, երեխան մահացել է արյունահոսությունից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031