Լրահոս
Օրվա լրահոսը

Առկա են տեղանքի արբանյակային լուսանկարները, որտեղից արձակվել է ինքնաթիռը կործանած հրթիռը. Պոռոշենկո. РБК-Украина

Հուլիս 20,2014 15:19

Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն հայտնել է, որ արբանյակային լուսանկարների առկայության մասին, որտեղ երևում է, թե որտեղից է արձակվել հրթիռը, որը կործանել է «Մալազիա Էյրլայնս» ավիաընկերության «Բոինգ-777» ինքնաթիռը, փոխացնում է ուկրաինական «Էռ Բե Կա»-ն:

Պոռոշենկոն այդ մասին հայտնել է հուլիսի 19-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ Ուկրաինայի անջատականները խոչընդոտում են հետաքննությանը, թույլ չեն տալիս աշխատել և խլում են ապացույցները, մասնավորապես նրանք տարել են թռիչքի ձայնագրիչները:

«Բայց դա իրենց չի փրկի, քանի որ մենք հրթիռի արձակման վայրից արբանյակային նկարներ ունենք, հակաօդային զենքի համակարգի լուսանկարներ և վիդեո ունենք, որն ապացուցում է, որ զենքը Ռուսաստանից է բերվել», – ասել է Պոռոշենկոն՝ ավելացնելով, որ իրենց տրամադրության տակ կա նաև անջատականների հեռախոսազրույցները և այլ «անհերքելի ապացույցներ»:

Հուլիսի 17-ին Ուկրաինայում կործանված ինքնաթիռի հետևանքով 298 մարդ է զոհվել:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. մարգար says:

    Անկախ ում կողմից է խփվել, առաջին պատասխանանուն Ուկրաինական կառավարությունն է, եթե տրամաբանությանն ու արդարությանը տեղ տանք: 1. Պատերազմն իրենք են սկսել իրենց ժողովրդի դեմ, նրանք ստիպված են պաշտպանվել ու պատասխանել: Բնականաբար սկսողն էլ մեղավոր է հետեւանքների համար: 2. Իրենք կարող էին եւ պարտավոր էին փոխել կամ դադարեցնել թռիչքները վտանգավոր գոտում, մանավանդ որ բավականին օդանավեր էին խփվել այնտեղ: Չեն արել՝ թերեւս կանխամտածված, կամ հենց սարքել են: Ապստամբները որեւէ շահ չունեն այս դեպքից, բացի վնասից: Եթե նրանք են, ապա պարզ է որ սխալմամբ է եղել: Իսկ սխալմամբ շատերն են խփել ու ոչ մեկը դեռ պատասխան չի տվել ! (ԱՄՆ, ՌՈւՍ, Ուկրաինա) Բայց հայտնի է – Այն ինչ թույլատրվում է Ապոլոնին՝ չի տույլատրվում եզին: ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ԶՈՀԵՐԻՆ՝ ՀԱՂԹԱՆԱԿ ԲՈԼՈՐ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ!

  2. david says:

    Լավ է, որ ՀՀ կառավարությունը ոչ մի պատասխանատվություն չունի և հայերը մեղադրում են Ուկրաինայի կառավարությանը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031