Այսօր Aravot.am-ը ահազանգ էր ստացել այն մասին, որ քիչ առաջ Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական մանկական հիվանդանոցում գլանների վիրահատությունից հետո տղա երեխա է մահացել`Պողիկյան Սուրեն Գուրգենի անունով: Երեխան Արևիկ գյուղից է:
Մեր այս տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը` պարզաբանելով, որ նրան վիրահատել են 5 օր առաջ, վիրահատությունը անցել է բարեհաջող, սակայն այսօր արյունահոսություն է սկսվել, արյունը գնացել է շնչափողը ու խեղդվել է , մինչև պալատից հասցրել են վերակենդանացման բաժին, խեղդվել էԼ
Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, գործը քննում է քննիչ Էդգար Վարդապետյանը: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, այս պահին փոքրիկ տղայի դին դիահերձարանում է:
Մենք փորձեցինք այս թեմայի շուրջ տեղեկություն ստանալ ինչպես քննիչից, այնպես էլ Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանից, սակայն երկուսի հետ էլ կապ հաստատել չհաջողվեց, մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
Կարդացեք նաև
Կատարվածի մասին տեղեկություններ կհաղորդենք այլ մանրամասներ ճշտելուն պես:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ