Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականները հայացքի միջոցով կարող են առանձնացնել սերը կրքից  

Հուլիս 20,2014 14:40

Շուտով հնարավոր կլինի նայելով աչքերին հասկանալ՝ մարդը քեզ սիրու՞մ է, թե ընկալում է որպես սեքսուալ օբյեկտ, առանց փորձելու գուշակել դա: Գրել է Altapress.ru-ն:

Ամերիկացի գիտնականները սովորել են որոշել սերը աչքերի շարժման միջոցով: Արդյունքները գիտնականները հրապարակել են գիտական «Psychological Science»  ամսագրում:

Ինչպե՞ս է անցել ուսումնասիրությունը:  Կամավորներին ասված էր, որ դիտեն «թույլ սեռի» ներկայացուցիչների լուսանկարների մի ամբողջ շարք: Դրանք էրոտիկ բնույթ չէին կրում, նույնիսկ մի քանիսում պատկերված էին ամուսնական զույգեր:

Վերլուծելով լուսանկարները դիտող տղամարդկանց հայացքները` գիտնականները եկել են այն եզրահանգման, որ նրանք, ովքեր ամբողջ նկարից առանձնացնում էին աչքերը, հակված էին ռոմանտիկ հարաբերությունների, իսկ նրանք, ովքեր առաջին հերթին նայում էին մարմնին, այնքան էլ պատրաստ չէին երկարատեւ հարաբերությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031