Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետը զգուշացրել է Ռուսաստանին՝ ավելի խիստ պատիժներ է կիրառելու

Հուլիս 20,2014 12:32

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է կիրառել ավելի խիստ պատիժներ, եթե Մոսկվան Ուկրաինայի վրա վթարի ենթարկված ինքնաթիռի դեպքի հետ կապված իր վերաբերմունքը չփոխի: Գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ նրա՝ շատ եվրոպական երկրներ չեն ցանանում հակառակվել Ռուսաստանին: «Մենք ակամայից մեզ պահում ենք այնպես, կարծես Ռուսաստանը մեզ ավելի շատ է պետք, քան մենք՝ նրան»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Ավելի վաղ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոնան «Մեյլ» թերթին տված հարցազրույցում նշել էր Ռուսաստանի նկատմամբ հնարավոր կիրառվելիք պատիժների մասին, որոնք «կկտրեն» Ռուսաստանին Արեւմուտքից:
.
«Մենք պետք է հստակորեն ներկայացնենք, եթե այդ միջամտությունը շարունակական լինի, ապա պատասխանը երկար սպասեցնել չի տա: Պետք է ակնհայտ լինի, որ Արեւմուտքը գործելու է»,- ասել է նա:
Նշենք, որ ինքնաթիռի վթարի հետեւանքով 298 մահացածներից տասը եղել են բրիտանացիներ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031