Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դդմիկով եւ կաթնաշոռով կարկանդակ

Հուլիս 20,2014 12:30

Ի՞նչ կարելի է անել դդմիկների հետ՝ բացի տապակելուց եւ կոտլետ պատրաստելուց: Կարելի է լցոնել մսով եւ շատ համեղ տոլմա կդառնա, կարելի է շոգեխաշել եւ պյուրե պատրաստել՝ մի քիչ սխտոր եւ կարագ ավելացնելով… բայց այսօր ես կառաջարկեմ ավելի հետաքրքիր մի բան՝ դդմիկով կարկանդակ՝ գինու եւ գարեջրի հետ հրաշալի նախուտեստ, որը նաեւ շատ լավ տարբերակ է նախաճաշի, պիկնիկների եւ ընդմիջման համար աշխատավայր վերցնելու համար:

Անհրաժեշտ մթերքները

Դդմիկ- 4-5 հատ
Ձու- 3 հատ
Կաթ- 0,5 բաժակ
Կաթնաշոռ- 1 տուփ
Պարմեզան- 50 գրամ
Որեւէ այլ պանիր՝ «չանախ»-ից սկսած «էդամ»-ով վերջացրած՝ 100 գրամ
Ալյուր-2-3 բաժակ,
Սոդա- 1 թեյի գդալ
Բուսական յուղ-3 ճաշի գդալ
Թարմ եւ չորացրած կանաչիներ (թարմ սամիթը եւ չորացրած ծիթրոնը կամ հազրեվարդը՝ ռոզմարինը, շատ հարմար են), այլ համեմունքներ (օրինակ՝ կծու կարմիր պղպեղ)
Պատրաստման եղանակը

ddmikov-pirog1
Դդմիկը քերիչով քերել (ի դեպ, կարող եք դդմիկի հետ կամ դդմիկի փոխարեն վերցնել «ցուկինի»՝ մուգ կանաչ, գրեթե սեւ կեղեւով դդմիկը, որը պակաս ջրալի է եւ ավելի գեղեցիկ է նայվում խմորի մեջ), լցնել թանզիֆի (марля) մեջ, եւ լավ քամել, որպեսզի որքան հնարավոր է շատ ջուր միջից դուրս գա:

ddmikov-pirog2
ddmikov-pirog3Առանձին ամանի մեջ հարել ձվի դեղնուցը, բուսական յուղը, կաթը, սոդան ալյուրը, ավելացնել կաթնաշոռը, քերած պանիրները եւ ջրքամած դդմիկը, կրկին հարել: Առանձին հարել սպիտակուցը, քիչ քիչ ավելացնել խմորին, որի մեջ նաեւ կանաչիներն ու համեմունքներն են լցրած:

ddmikov-pirog4
Ջեռոցի թավան, որը կարող է լինել եւ կերամիկական, եւ թիթեղյա, եւ ապակուց, լավ կարագոտել, խմորը լցնել մեջը, դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Մոտ մեկ ժամ պետք է թխվի: Խմորը լավ կբարձրանա՝ հարած սպիտակուցի եւ սոդայի հաշվին, սակայն սառելուց հետո կնստի, չտխրեք:

ddmikov-pirog5
ddmikov-pirog-6 ddmikov pirog glxavor

 

Անպայման թողեք լավ սառչի, նոր կտրեք, այլապես միջի կաթնաշոռը եւ պանիրը կհոսեն:
Բարի ախորժակ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ», 
19.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031