Բարեբախտաբար, տուժածներ չկան
Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչները հայտնեցին,որ հուլիսի 19-ին ադրբեջանական դիպուկահարները ժամը 10.30-ից մինչեւ կեսօր կրակ են բացել գյուղի Ներքին հողեր տարածքում աշխատող գյուղացիների վրա: Ազերի դիպուկահարները ժամը 15-ից մինչեւ 17-ը կրկին կրակ են բացել գյուղի սահմանամերձ այդ տարածքում աշխատող չորաթանցիների վրա:
Ազերիների գնդակները հրաշքով չեն կպել խաղողի այգում աշխատող, Չորաթանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վազգեն Զարգարյանին եւ համայնքի ավագանու անդամ Վարուժան Զարգարյանին, անցնելով վերջիններիս կողքով: Նրանք գնդակոծությունից պաշտպանվելով՝ ստիպված գետին են պառկել: Ներքին հողեր տարածքում են գտնվում Չորաթանի 30 հա խաղողի այգիները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ