Բրազիլական «Սան-Պաուլու» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ռոժերիու Սենին հայտնի է նաեւ որպես թիմի ռմբարկու:
Սենին 2007 թվականին մտել է Գինեսի ռեկորդների գիրք որպես աշխարհում ամենաշատ գոլ խփած դարպասապահ: Նա 1997-2006 թվականներին մրցակիցների դարպասը գրավել էր 66 անգամ: Սենին իր թիմում համարվում է տուգանային եւ 11 մետրանոց հարվածների հաստիքային կատարող: Այնպես որ, այս ցուցանիշը պատահական չէ:
Հաջորդ ռեկորդը դարպասապահը սահմանել է, երբ «Կորինտիանսի» դարպասին խփել է իր 100-րդ գոլը: Իսկ ներկայիս դրությամբ Ռոժերիու Սենին իր անվան դիմաց ընդհանուր առմամբ գրանցել է արդեն 118 գոլ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sports.terra.com-ի