Ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը երբեք չի ամաչել իր երգերում այնպիսի թեմաներ շոշափել, որոնք ընդունված չեն հասարակության կողմից, գրում է «Նյու Յորք Թայմս»-ը՝ օրինակ բերելով «Ինչն է դարձնում տղամարդ» երգը, որն, ըստ թերթի, միասեռականների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման հիմնն է և երգվում է «դրագքուինի» (կանացի շարժուձևով և կանացի հագուստ հագնող տղամարդ) տեսանկյունից:
«Ես ոչնչից չեմ վախենում, հատկապես բառերից: Ես մեկն եմ, որն իրեն միշտ վտանգի տակ է դրել իր երգերով, դրանց թեմաներով, թե ինչպես գրի և կատարի, ու, հավատացեք, ես փոխվելու մտադրություն չունեմ», – էլ. փոստով տված հարցազրույցում ասել է Ազնավուրը՝ ավելացնելով, որ սխալ է հասարակությանը ցնցելուց վախենալը:
«Նյու Յորք Թայմս»-ը Ազնավուրին անդրադարձել է, քանի որ նա
Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր Գարդենում սեպտեմբերի 20-ին համերգ է տալու, որը հավանաբար կլինի նրա վերջին ելույթն այդ քաղաքում:
Կարդացեք նաև
Համալիրի խոսնակը հայտնել է, որ սա երգչի վերջին ելույթն է Նյու Յորքում և իրենք այն ներկայացնում են որպես հրաժեշտի համերգ:
«Նա այլևս ԱՄՆ-ում համերգային շրջագայության կամ Նյու Յորք քաղաքում ելույթ ունենալու ծրագրեր չունի», – ասել է նա:
Սակայն Ազնավուրը հրաժեշտի մասին խոսակցությունները հերքել է.
«Մի քանի տարի առաջ երկրորդ կարգի մի լրագրող ասաց, որ ես հեռանում եմ, երբ ես ընդամենը ասել էի, որ համերգային շրջագայություններ ավելի հազվադեպ կունենամ: Նրա տգիտությունը նրան հավատացրել էր, որ ավելի քիչ աշխատանքը նշանակում է ցտեսություն ասել», – ասել է Ազնավուրը՝ պնդելով, որ նա չի հերքել այդ լրագրողի տարածած տեղեկությունը, քանի որ նա սովորություն չունի հրապարակայնորեն հերքել լրատվամիջոցների տարածած տեղեկությունները:
Շանսոնյեն նշել է, որ նոր ծրագրերի մտքեր ունի և դեռ շարունակում է հաճույք ստանալ երգել գրելուց: Նա ասել է, որ հույս ունի հատել 1000 երգի սահմանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Նա ասել է, որ հույս ունի հատել 1000 երգի: ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞