Թուրքիան սկսել է քննարկել Մաքսային միության՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը, հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հետ հանդիպումից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ Ուլյուկաևի, թուրք նախարարը Մաքսային միության հետ ավելի սերտ համագործակցության նախաձեռնությամբ է հանդես եկել.
«Մենք քննարկել ենք համագործակցության հնարավոր ձևերը, այդ թվում՝ Մաքսային միության և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումը», – ասել է ռուս նախարարը Մեծ քսանյակի երկրների առևտրի նախարարների Սիդնեյում կայացած հանդիպման շրջանակներում:
Նա նշել է, որ իրենք Թուրքիայի հետ պայմանավորվել են այս հարցով աշխատանքային խումբ ստեղծել, իսկ սեպտեմբերից ավելի մանրակրկիտ քննարկել հարցի հեռանկարներն ու հնարավորությունները:
Կարդացեք նաև
Թուրքիան այս պահին ազատ առևտրի գոտու համաձայնագիր ունի Եվրամիության հետ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ