Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիլեն Գաբրիելյանին բերման ենթարկելուց 10 րոպե հետո բաց են թողել

Հուլիս 19,2014 19:18

Վիլեն Գաբրիելյանը համարում է, որ անիմաստ էր իրեն բերման ենթարկելը

«Ես ուղղակի մատնանշել եմ, որ ինքն «ախքն» է»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, որն համացանցում հայտն է «Նավակ ճոճողը» անվանումով:

Հիշեցնենք՝ երեկ՝ հուլիսի 18-ին, Օրինաց երկիր կուսակցության հանրահավաքի ընթացքում, երբ խոսում էր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, Վիլեն Գաբրիելյանը բեմ է բարձրացել եւ փորձել է ամբիոնին ամրացնել «ախք» գրությամբ թուղթը, սակայն Հեղինե Բիշարյանը պոկել է այն, իսկ ոստիկանները նրան քաշքշելով բերման են ենթարկել:

Վիլեն Գաբրիելյանը մեզ հայտնեց, որ Ազատության հրապարակից բերման ենթարկելուց հետո՝ դեռ ոստիկանության բաժանմունք չհասած՝ Սայաթ-Նովա փողոցում նրան բաց են թողել, որովհետեւ բերման ենթարկելու հիմք չի եղել.

«Գնացել ենք Սայաթ-Նովա, մեքենան կանգնել է, ոստիկանները խորհրդակցել են, որոշել են, որ պետք է բաց թողեն, որովհետեւ անիմաստ էր ինձ տանելը: Ես ոչ մի օրենք չեմ խախտել, բողոքի ակցիա է, իրականացրել եմ»:

Ի դեպ, Վիլեն Գաբրիելյանը մինչ այդ նմանատիպ ակցիաներ էր կազմակերպել՝ փորձելով ամրացնել «Ղալաթ եմ անում, …» գրությունը նախկին Արդարադատության նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի սեղանին եւ «Լավ խնամին, լավ քաղաքական պարտնյորից, լավ բան է» գրությունը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի սեղանի մոտ: Սակայն այդ դեպքերում ոստիկանները նրան բերման չէին ենթարկել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 Լուսանկարը՝ https://galatv.am-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031