Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կյուրեղյանը հայտարարություն է տարածել իր պաշտպանի միջոցով

Հուլիս 19,2014 17:21

Քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանը իր պաշտպան Արա Զաքարյանի միջոցով խնդրել է տարածել սույն հայտարարությունը։

Իմացա, որ արարքս դարձել է հանրության քննարկման լուրջ թեմա։

Ես մի ներքին համոզմունքն ունեմ, որ հանրության գերակշիռ մասը, եթե չի խրախուսում, ապա լիովին անդատապարտելի է գտնում այդ արարքը։ Անկախ նրանից, թե հանրության, որ մասն է դատապարտում կամ խրախուսում այն, ցանկացա հետևյալ պարզաբանումները կատարել կատարածիս։ Նշեմ, որ մի վայրկյան իսկ չեմ կասկածել կամ տատանվել արարքիս իրավացիության կամ անհրաժեշտության առկայության հարցում։

Թե կյանքիս ընթացքում սեփական փորձովս ու կաշվովս վերցրած բարու ու չարի զգացումներս, թե ներքին խղճմտանքս, թե կարդացածս գրքերը, ոչ միայն անդրդվելի զգացում են հաղորդում, այլև պատվի և անհրաժեշտության աստիճանի են բարձրացնում դրա իրագործումը։

Եթե իշխանությունը հրեշ է, արդյոք պարտք չէ նրա հեռացումը, ես դուրս եմ եկել հրեշի դեմ նրա արյունարբու արարքներից մեկի իրագործման պահին, երբ այն հաշվեհարդար էր տեսնում մեր 14 համաքաղաքացիների նկատմամբ, այդ իմ ակցիան եղել է հաշվեհարդար դատավարության դեմ,  մարդակերության ակտ իրականացնող ոստիկանների դեմ։
Դա ինձ համար ներքին պարտքի աստիճանի էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031