Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Սարուխանյան. «Վոլոդյա Ավետիսյանի գործը Սեյրան Օհանյանի պատվերն է» (Տեսանյութ)

Հուլիս 19,2014 16:46

 

Գագիկ Սարուխանյանը համարում է, որ Հայաստանում իրավական ամենաթողություն է

«Այս վճիռը շատ անհեթեթ եւ լկտի վճիռ է»,- այսօր՝ հուլիսի 19-ին, «Բլից ինֆո» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:
Հիշեցնենք՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը հինգշաբթի՝ հուլիսի 17-ին, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Վերջինս խարդախության մեջ էր մեղադրվում:

Գագիկ Սարուխանյանը համարում է, որ դատական համակարգն անցել է բարոյականության բոլոր սահմանները: Նա ներկաներին հիշեցրեց, որ դատարանին միջնորդությամբ դիմել են հինգ պատգամավորներ, որոնք նշել են, որ Վոլոդյա Ավետիսյանի մեղքն ապացուցված չէ, բայց նույնիսկ դա հաշվի չի առել դատարանը.

«Այդպիսի հանդգնություն ունենալ, որ վերջի վերջո այդ մարդուն դատեն, սա արդեն ես կորակեի իրավական ամենաթողություն: Եթե ժամանակին կարողանայինք ասել, որ մեր երկրում իրավական անտերություն է, իրավական շատ խախտումներ կան, սա կարելի է արդեն բնորոշել որպես իրավական ամենաթողություն եւ իրավական ահաբեկչություն»:
Պարոն Սարուխանյանը համարում է, որ սա Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պատվերն է: Նա նշեց, որ դատարանի դահլիճում զինակոչիկի, որին իբր Վոլոդյա Ավետիսյանը պետք է ազատեր, տատիկը հայտարարել է, որ իրենց հետեւից եկել են ՊՆ համարանիշներով մեքենա եւ տեղեկացրել են, որ իրենց ուղարկել է պաշտպանության նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գագիկ Սարուխանյանը պատահական չի համարում, որ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին.

«Նրանք երեւի տեղեկություն ունեին, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում պետք է մի փոքրիկ ակցիա կատարեինք՝ ցույց տայինք Նունե Եսայանի վրա ծախսած հարյուր հազարավոր դոլարները, որ չգիտես՝ ինչի՞ վրա են լվանում եւ սոված ազատամարտիկներին: Ուզում եմ նորից հիշեցնել վայ Սերժ Սարգսյանի խոսքերը, բա դու նախագա՞հ ես, նվնվացող ես անվանում տղերքին, ովքեր ճիշտ իրավական հարց են բարձրացնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031